Արամ Նիկոլյանին բերման են ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
«Նախնական տեղեկություններով՝ նախաձեռնվել է քրեական վարույթ խուլիգանության հատկանիշներով»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ հագուստի մոդելավորող Արամ Նիկոլյանը ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնություն բացման արարողության ժամանակ այրեց Ադրբեջանի դրոշը։ Անվտանգության աշխատակիցները նրան հեռացրեցին Մարզահամերգային համալիրից։
Նշենք, որ Արամ Նիկոլյանը Հանրային հեռուստաընկերության ոճաբանական ստուդիայի ղեկավարն է։
Լուսանկարը՝ «Արմենպրեսի»