Վերքի վրա աղ լցնելու քաղաքականությունն անհասկանալի է․ Ռոբերտ Ղուկասյան

Բոլորս էլ գիտենք, որ ծանր է իրավիճակը, դա քննարկամն ենթակա չէ, բայց ստեղծված իրավիճակն ավելի ծանր ներկայացնել, դա չի բխում Հայաստանի շահերից, ոչ էլ Սյունիքի կամ սյունեցու շահերից։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

«Վերքի վրա աղ լցնելու քաղաքականությունն անհասկանալի է»,-ասաց մարզպետը։

Նրա խոսքով՝ հատկապես Տեղ համայնքում, մարդիկ ցանկանում են զինվել, բայց այս պահին պաշտպանական գերատեսչությունը դրա անհրաժեշտությունը չի տեսնում։

Ռոբերտ Ղուկասյանն ասաց, որ Տեղ համայնքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու համար որոշակի խնդիրներ կան։

«Կան հատվածներ, որ մարդիկ չեն կարողանալու օգտագործել կամ այս պահին չեն կարողանում օգտագործել, բոլոր այն հատվածները, որոնք կօգտագործվի նաև մեր Պաշտպանության նախարարության կողմից, բոլորը կստանան փոխհատուցում։ Տեղ համայքում այսպես, թե այնպես հողային ֆոնդը չէր հերիքում, հիմա այդ խնդիրն ավելի է զարգացել»,-ասաց մարզպետը։

Նրա խոսքով՝ շատ դժվար կլինի՝ ստիպել սյունեցուն, որ նա գնա ուրիշ տեղ ապրի։ Նա նշեց, որ հեռանալու խոսույթ չկա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել