Քաղաքաշինության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել, որի համաձայն միջպետական և հանրապետական ավտոմոբիլային ճանապարհների կողային տեսանելիության պահանջներից ելնելով երթևեկելի մասի եզրից համապատասխան հեռավորությամբ սահմանված գոտիներում կսահմանվեն կառուցապատման /տեղադրման/ թույլատրելի գործունեությունները։ Սա իր հերթին անմիջական ազդեցություն կունենա ապօրինի օբյեկտների անկանոն տեղադրման կանխարգելմանն ու օրենքի ուժով դրանց ապամոնտաժման գործընթացի իրականացմանը:
Iravaban.net-ը հայտնում է, որ նախագծի հիմնավորման համաձայն՝ ի կատարումն ՀՀ վարչապետի 2022 թվականի հուլիսի 8-ի N 02/12.4/22087-2022 հանձնարարականի՝ ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2404-Ն որոշման մեջ լրացում կատարելու նպատակն է սահմանել միջպետական և հանրապետական ավտոմոբիլային ճանապարհների կողային տեսանելիության պահանջներից ելնելով երթևեկելի մասի եզրից համապատասխան հեռավորությամբ սահմանված գոտիներում կառուցապատման /տեղադրման/ թույլատրելի գործունեությունները, կանոնակարգել ապօրինի օբյեկտների անկանոն տեղադրման և կանխարգելմանն գործընթացն ու ապահովել օրենքի ուժով դրանց ապամոնտաժման գործընթացի իրականացումը, հաշվի առնելով միջպետական և հանրապետական ավտոմոբիլային ճանապարհների կարևորությունը, մասնավորապես, քաղաքաշինական կանոնակարգման, ճանապարհային անվտանգության և զբոսաշրջային գրավչության տեսանկյուններից: