Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանի վարույթում գտնվող՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով հերթական դատական նիստի ժամանակ դատարանն իր նախաձեռնությամբ քննեց Արուսյակ Ալեքսանյանի խափանման միջոց կալանքի հարցը։
Նշենք, որ վերջինիս կալանավորման ժամկետը լրանում է 2023 թվականի ապրիլի 18-ին։
Մեղադրող դատախազը առաջարկեց խափանման միջոց կալանքի ժամկետը երկարացնել 3 ամիս ժամկետով, սակայն դատարանը բավարարեց 2 ամիս ժամկետը։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց սույն թվականի ապրիլի 27-ին, ժամը՝ 12։00-ին։
Նիստի վերաբերյալ մանրամասները՝ քիչ ուշ