Քարաթափում Մարմարիկի ջրամբարից Հանքավան տանող ավտոճանապարհին

Ապրիլի 13-ին, ժամը 15:20-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարմարիկի ջրամբարի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում:

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մարմարիկի ջրամբարից Հանքավան տանող ավտոճանապարհին հարակից լանջից տեղի է ունեցել քարաթափում. ճանապարհը միակողմանի փակ է:

Փրկարարները սահամանազատել են տարածքը, մանր քարերը հեռացրել ճանապարհից և սահմանել հերթապահություն՝ մինչ հատուկ տեխնիկայի ժամանումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել