Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել ուժային կառույցների պատասխանատուների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 13-ին ուժային կառույցների պատասխանատուների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել:

Այս մասին տեղեկանում ենք ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի չորս ամիս տևող շրջափակման պայմաններում ծագած անվտանգային նոր մարտահրավերները և դրանց դիմակայելուն ուղղված աշխատանքների ընթացքը: Երկրի ղեկավարը մի շարք նոր հանձնարարականներ է տվել պատասխանատուներին, ընդգծել դրանք հետևողական կերպով իրականացնելու կարևորությունը:

Հանդիպմանը ներկա էին նաև Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել