Ապրիլի 14-ին՝ ժամը 13:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Գեղարքունիքի մարզի Ջիլ բնակավայրում անցկացվելու է «Տարհանում և պատստպարում» թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ:
Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Ապրիլի 14-ին՝ ժամը 11:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի Կեչուտ բնակավայրում իրականացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է բնակավայրի էլեկտրական շչակը:
Ապրիլի 14-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի Ոսկետափ բնակավայրում իրականացվելու է «Օդային տագնապի դեպքում տարհանում և պատսպարում» թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ:
ՆԳՆ ՓԾ-ն խնդրում է չանհանգստանալ։