ԲԴԽ-ն որոշեց Սնանկության դատարանի նախագահի պաշտոնում առաջարկել Գագիկ Հովհաննիսյանի թեկնածությունը

10 կողմ և 0 դեմ ձայներով ԲԴԽ-ն որոշեց Սնանկության դատարանի նախագահի պաշտոնում առաջարկել Գագիկ Հովհաննիսյանի թեկնածությունը։ Այս մասին հայտնում են խորհրդի մամուլի ծառայությունից։

«Բարձրագույն դատական խորհուրդն այսօր դռնփակ նիստում քննարկելով Սնանկության դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղը համալրելու վերաբերյալ հարցը՝ 10 կողմ և 0 դեմ ձայներով որոշեց Հանրապետության նախագահին այդ պաշտոնում առաջարկել նույն դատարանի դատավոր Գագիկ Հովհանիսյանի թեկնածությունը»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել