Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Աշխեն Ղարսլյանի կայացրած վճռով՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում հաստատվել է կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը, որի արդյունքում տվյալ վարույթով շահագրգիռ անձ Էդուարդ Հարությունյանը ՀՀ-ին կփոխանցի 50.000.000 ՀՀ դրամ (ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի արժեքի 79.58 տոկոսը):
Այս մասին հայտնում են Դատական դեպարտամենտից։
