Ինչպես արդեն հայտնի է՝ Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը Գլխավոր դատախազի ապրիլի 10-ի հրմանաով ազատվել է պաշտոնից և Ազգային ժողովի կողմից ապրիլի 12-ին ընտրվել որպես Մարդու իրավունքների պաշտպան։
Iravaban.net-ը հայտնում է, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ապրիլի 11-ի հրամանով Անահիտ Մանասյանի պարտականությունների կատարումը դրվել է գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի վրա։
