Ապրիլի 13-ին ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը: Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Ըստ նրա խոսքի, իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են:
Ապրիլի 13-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ ադրբեջանցի զինվորները փախուստի են դիմել իրենց դիրքերից՝ մյուս ծառայակիցների կողմից ճնշումների և նվաստացումների ենթարկվելու պատճառով: