Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը ստանձնած Անահիտ Մանասյանին խոսք է ուղղել ՀՀ նախկին ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը։
«Հարգելի տիկին Մանասյան, ջերմորեն շնորհավորում եմ առաքելության ստանձնման առթիվ։
Վստահ եմ՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան հաստատությունն ապահով ձեռքերում է՝ Ձեր մարդկային ու մասնագիտական արժանիքների, ինչպես նաև հաստատության ինստիտուցիոնալ կարողության՝ պրոֆեսիոնալ կանանց ու տղամարդկանց նվիրումի և աշխատանքի շնորհիվ։
Մաղթում եմ արգասաբեր աշխատանք, տոկունություն և մարդու իրավունքների երաշխավորման ու պաշտպանության նպատակների իրակացում»։
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնից Քրիստիննե Գրիգորյանը հրաժարական էր ներկայացրել հունվարի 24-ին։ «Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ սույն թվականի հունվարի 23-ին օրենսդրությամբ սահմանված կարգով հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով»,-ասված էր հայտարարությունում։