Գործող Ազգային Ժողովի 1/3-ը կազմող խորհրդարանական ընդդիմությունը փաստացի չի աշխատում, օրենսդիր գործունեությամբ չի զբաղվում, փոխարենը ստանում է աստղաբաշխական աշխատավարձ ու մսխում իրեն ձայն տված քաղաքացիների վստահությունը։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը։
«Քաղաքական մեծամասնության աշխատանքի արդյունավետությունն ու հետևանքները տեսնում ու սեփական մաշկի վրա զգում ենք բոլորս։
Արդյունքում, ըստ էության, ունենք միակուսակցական Խորհրդարան, ինչը որակապես ապալեգետիմացնում է այդ իշխանության էությունն ու գործունեությունը։
Մի առիթով նշել էի, որ սա մեր ամենախայտառակ Խորհրդարանն է։
Այս խորհրդարանն իր անբովանդակությամբ, կիսագողական ընկալումներով և տղայական հարթության մակարդակում հարցերը լուծելու վճռականությամբ հավակնում է գերազանցել իր նախորդներին:
Ցավոք սրտի, իշխող մեծամասնությունը չի գիտակցում իր առաքելությունն ու պատասխանատվության աստիճանը, իսկ խորհրդարանական ընդդիմությունը ո՛չ ասելիք ունի, ո՛չ էլ անելիք, որը արմատապես կտարբերվի մեծամասնության քայլերից:
Խորհրդարանում ընդդիմություն գոյություն չունի, ինչն ավելի է բարոյալքում իշխանությանը…»,-նշել է նա։