Ադրբեջանական կողմը հաստատել է իր մասնակցությունը․ Ժաննա Անդրեասյան

Ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունն այս տարի անցկացվելու է Հայաստանում՝ Երևանում, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Ազգային ժողովում ասաց, որ ադրբեջանական կողմը հաստատել է իր մասնակցությունը։

«Մենք ակնկալում ենք մասնակցություն Թուրքիայի հավաքականից, ադրբեջանական կողմն է հաստատել իր մասնակցությունը և ես կարծում եմ՝ առաջնահերթ է, որպեսզի կարողանանք պատշաճ անվտանգություն ապահովել բոլոր պատվիրակությունների մասնակցության համար»,-ասաց նախարարը։

Նա նշեց, որ ադրբեջանցիները անվտանգության առումով որոշ պահանջներ են ներկայացրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել