Ես դա իմացել եմ 2016 թվականին Սերժ Սարգսյանի կողմից գրված մի նամակից․ Նիկոլ Փաշինյանը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ նաև հայ-ռուսական հարաբերություններին։

«Ասում են՝ (նախկին իշխանության ներկայացուցիչները խմբ․) մենք այդ հարաբերությունները փչացրել ենք, բայց ինչով ենք փչացրել։ Ես ուզում եմ հիշեցնել, որ հենց այդ իշխանության օրոք է առաջին անգամ եղել, երբ Ռուսաստանն Ադրբեջանի հետ բազմամիլիարդանոց զենքի գործարք է կնքել, իրենք տենց լավ հարաբերություն պահող էին, էդ ի՞նչ արիք, որ մեր ռազմական դաշնակիցը 2011, թե  2012 թվականին առաջին անգամ բազմամիլիարդանոց զենքի վաճառքի գործարք կնքեց Ադրբեջանի հետ և միևնույն ժամանակ խստորեն սահմանափակեց զենքի մատակարարմումը ՀՀ-ին։ Ես դա իմացել եմ 2016 թվականին Սերժ Սարգսյանի կողմից գրված մի նամակից, որը ի տարբերություն ուրիշ այլ փաստաթղթերի, արխիվում շատ լավ պահպանված է, հույժ գաղտնի գրիֆի ներքո։ Թող պարզաբանեն, այդ ո՞նց է, որ երկար ժամանակ թդպիսի գործարք չկար, մեկ էլ այն իշխանության օրոք, որը մեզ մեղադրում է Ռուսաստանի հետ հարաբերություն փչացնելու մեջ, այդ իշխանության օրոք առաջին անգամ բազմամիլիարդանոց դոլարի պայմանագիր կնքվեց մեր ռազմավարական դաշնակցի և Ադրբեջանի միւև։ Բա ասում են՝ ՀԱՊԿ-ի հետ կապված մենք պրոբլեմներ առաջացրինք։ Բա դա ՀԱՊԿ-ի հետ կապված ամենամեծ պրոբլեմն է,  ո՞նց առաջացրին իրենք այդ պրոբլեմը, թող պատասխանեն»,-ասաց վարչապետը։

Նրա խոսքով՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների դինամիկան նկատելի է։

«Մենք ոչ մի նրբերանգ ոչ ուզում ենք, ոչ էլ ազնիվ է դրանք թաքցնել։ Նաև բազմաթիվ աշխատանքային քննարկումներ կան, նաև ՀԱՊԿ-ի վերաբերյալ մեր դիրքորոշումները՝ պարզ են, հրապարակային են և թափանցիկ են։ Իմ կարծիքով լեգիտիմ է և արդարացված»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել