ՊՆ-ն հրապարակել է զոհված զինծառայողների անունները․ ՊՆ

Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով, ՀՀ ինքնիշխան տարածքը անձնվիրաբար պաշտպանելիս զոհված զինծառայողներն են՝
Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999թ.),
Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989թ.),
Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997թ.),
Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994թ.):

Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

«ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության համար զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել