Արցախի և Սյունիքի կործանումը Ադրբեջանի և Թուրքիայի համար առանցքային խնդիր է, քանի որ հենց այս երկու միավորներն են պահպանում հայոց պետականության գենետիկ կոդը․ Դավիթ Բաբայան

Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն ընդգծում է՝ Արցախի և Սյունիքի կործանումը Թուրքիայի և Ադրբեջանի համար առանցքային խնդիր է եղել և մնում, քանի որ այս միավորներն են հայոց պետականության հիմքը։

«Ադրբեջանի և նրան աջակցող Թուրքիայի գործողությունները շատ կանխատեսելի են։ Արցախի և Սյունիքի կործանումը նրանց համար առանցքային խնդիր է, քանի որ հենց այս երկու միավորներն են պահպանում հայոց պետականության գենետիկ կոդը։

Առանց նրանց անհնար է լինելու լիարժեք հայկական պետականության վերածնունդը, լիարժեք հայ ազգի գոյությունը։ Եթե անգամ Հայաստանը գոյատևի, դա կլինի ոչ թե պետություն, ոչ ազգ, այլ շուկա»,- սոցցանցի իր էջում գրել է Դավիթ Բաբայանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել