Ընթացող մարտական գործողություններում բացի առկա բարդ իրավիճակից, ադրբեջանական տեղեկատվական տիրույթում շատ վտանգավոր միտում է նկատվում: Այս մասին հայտնում է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։
«Րոպե առ րոպե նոր ստահոդ տեղեկատվություն է տարածվում այս ամենում Իրանի ներգրավվածության մասին: Մեկ գրում են իբրև իրանական դրոններ ենք կիրառում, մեկ իբրև մեզ ՍԵՊԱՀ–ն է պատրաստում, մեկ որ սա Իրանն է անում և այլն:
Սա հստակ մտածված գործողություն է, մեծ է ռիսկը, որ նպատակը Իրանին ներքաշելն է, իհարկե, կրկին թիրախում մենք ենք ու մեր պետությունը:
Հայկական աղբյուրներն էլ չճշտված տեղեկատվություն են տարածում Իրանի հետ կապված, այդ ինֆորմացիայի մեծ մասը տելեգրամյան այնպիսի ալիքներ են, որոնք չունեն կոնկրետ հասցեատեր ու սեփականատեր:
Շատ զգույշ ու աչալուրջ պետք է լինել, չի կարելի չստուգված տեղեկատվություն տարածել: Տեղեկատվական այս միտումներն իսկապես մեծ վտանգներ են պարունակում:
Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս ամենին մանրակրկիտ պատրաստվել է, նաև՝ տեղեկատվական առումով»,-նշել է նա: