20-ամյա ուղևորը հայտնել է, որ հայտնաբերված թմրամիջոցն իրենն է, հյուրասիրել է 21-ամյա վարորդին

Ապրիլի 10-ի երեկոյան պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ոստիկանները  Վարդենիկ գյուղում ծառայություն իրականացնելիս  ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել։

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Նրանք ստուգել են Վաղաշեն գյուղի 21-ամյա բնակչի վարած «ՎԱԶ-2107»-ը։

Մեքենայում շուրջ 6 գրամ մարիխուանայի նմանվող զանգված ու կաթուցիչներ կային։ 20-ամյա ուղևորի խոսքով՝ հայտնաբերված թմրամիջոցն իրենն է, հյուրասիրել էր վարորդին։ Երիտասարդները ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Մարտունու բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել