Վթարային ջրանջատումներ՝ մինչև 10 ժամ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. ապրիլի 11-ին

-ժամը 10:00-20:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ռ.Մինասյանի 1, 5, 14-15 շենքերի ջրամատակարարումը,

-ժամը 10:20-17:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր գյուղերի ջրամատակարարումը,

-ժամը 10:30-19:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Հանրապետության, Հանրապետության 1-4 նրբանցքների, Տիգրան Պետրոսյան, Գորկի, Պ.Սեվակի, Սահմանապահների, Հ.Թումանյանի, Ջիվանու, Ջիվանու 1, 2, 3 նրբանցքների, Խ.Աբովյանի, Նալբանդյանի, Ավետիսյան, Ազատամարտիկների, Ավ.Իսահակյանի, Կոմիտասի, Կոմիտասի 1 Նրբ., Վ.Տերյանի, Մ.Մաշտոցի 1, 2, 3 նրբանցքների, Լերմոնտովի, Լերմոնտովի 1-5 նրբանցքների, Մուրացան, Մուրացան 1-6 նրբանցքների, Սայաթ-Նովայի 1/Ա-8ա շենքերի, Գործարանային 1, 2 շենքերի ջրամատակարարումը,

-ժամը 10:30-15:00-ն կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 2, 4, 5, 11 փողոցների, Մուրացանի փողոցի ջրամատակարարումը,

-ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դրոյի, Պ.Սեվակի 1/14-122 տների, Կամարակի, Կ.Ուլնեցու 72-76/2 զույգ համարի շենքերի, Ահարոնյանի 2/1-28-73/3 տների ջրամատակարարումը,

-ժամը 11:00-16:00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի Վահր.Փափազյանի 23-23/4 կենտ համարի շենքերի, Կոմիտասի 1-21/2 շենքերի, Բակունցի փողոցի ջրամատակարարումը,

-ժամը11:20-16:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել