Երևան քաղաքում՝ ապրիլի 10-ի ցերեկը, 11-14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վրկ արագությամբ։ Ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում` ապրիլի 10-ի ցերեկը, 11-14-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում 11-13-ին հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան՝ 3-5 մ/վրկ, 11-13-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով, 13-14-ին աստիճանաբար նույնքանով կնվազի։