Փոխգնդապետ Տիգրան Կոստանյանը մասնակցում է վարժական հավաքին, նա առաջնագծում է․ «Զինուժ MEDIA»

Պահեստազորայինները՝ մարտական դիրքերում. 25-օրյա վարժական հավաքների մասնակիցները առաջնագծում են հայրենիքի սահմանները պաշտպանելու առաքելությամբ։ Այս մասին տեսանյութ է պատրաստել «Զինուժ MEDIA»-ն։

Փոխգնդապետ Տիգրան Կոստանյանը  նշում է, որ 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ արդեն մերվել են, դարձել են մի ընտանիք, պատրաստ՝ ուս ուսի պաշտպանել իրենց վստահված սահմնահատվածը։

«Բոլորս էլ հասկանում ենք՝ ինչի համար ենք այստեղ, եկել ենք պաշտպանելու մեր հայրենիքը, մեր սահմանները»,-նշում է փոխգնդապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել