Մաղթում եմ մեր երկրին ու քաղաքացիներին ամուր հավատ, ոգու ամրություն. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը Քրիստոսի hրաշափառ Հարության տոնի առթիվ.

«Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի՝ Սուրբ Զատիկի կապակցությամբ:

Սուրբ Զատիկը մեր ժողովրդի ամենասիրելի տոներից է, որի խորհուրդը ճշմարտության լույսի, խաղաղության ու վերածննդի հաղթանակն է:

Այս նվիրական տոնի կապակցությամբ սրտանց մաղթում եմ մեր երկրին ու քաղաքացիներին ամուր հավատ, ոգու ամրություն ու ընտանեկան ջերմություն:

Քրիստոս հարյավ ի մեռելոց:

Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել