«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ ապրիլի 8-ին՝ ժամը 0:05-ի դրությամբ, Մ-10 միջպետական ավտոճանապարհի (Գետափ գյուղի մոտ) կմ 117+042 հատվածում գտնվող կամուրջը վթարավտանգ է դարձել, ինչի պատճառով կամրջի երթևեկությունը կազմակերպվելու է միակողմանի երթևեկությամբ։
