Ապրիլի 4-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերով հանձնաժողովի արտահերթ նիստն անցել է պատգամավորների դրսևորած խուլիգանական պահվածքի և սպառնալիքների մթնոլորտսւմ։ Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասաց ընդդիմության ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանը։
«Պատճառներից մեկն այն է, որ Հայաստանում ոտնահարված են մարդու իրավունքները, անգամ խոսքի ազատության իրավունքը, ոչ միայն խորհրդարանում, այև խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերով հանձնաժողովում՝ ՄԻՊ ընտրության ժամանակ ՄԻՊ թեկնածուի հանդեպ։ Սա ընդհանուր հասարակական տրամադրությունների արտացոլումն է, որը վկայում է մեր երկրում ժողովրդավարության բացակայության, մարդկանց իրավունքների մասայական ոտնահարման մասին»,-ասաց նա։
Էդգար Ղազարյանը պարզաբանեց, թե ինչու է իշխող քաղաքական ուժին բնութագրում, որպես հանցավոր ռեժիմ։
«Սա նաև իրավական բնութագրում է։ 2021 թվականին ականատես ենք եղել մի իրողության, որ ձևավորվել էր կազմակերպված հանցավոր խումբ, որի մեջ ներքաշվել էին բարձրաստիճան պաշտոնատար անձինք՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապե Նիկոլ Փաշինյանը և ԱԺերկու խմբակցությունների ղեկավարներ՝ Գագիկ Ծառուկյանը և Էդմոն Մարուքյանը, նրանց համաձայնեցված գործողությունների և անգործությունների հետևանքով տապալվել է 2018 թվականի ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանությունը, խորհրդարանը։ Այսինքն նրանք պլանավորել են գործողություններ, որի իրագործման հետևանքով տապալել են ընտրված իշխանությունը»,-նշեց ընդդիմության ՄԻՊ թեկնածուն։
Մանրամասները՝ տեսանյութում։