Դատավորների ընդհանուր ժողովն ավարտվեց: Այս մասին հայտնում են բարձրագույն դատական խորհրդից։
Ինչպես հայտնի է՝ օրակարգում ներառված էր ԲԴԽ դատավոր անդամների ընտրության հարցը։
Ըստ ամփոփված արդյունքների՝ ԲԴԽ անդամներ են ընտրվել Սնանկության դատարանի դատավոր Արթուր Աթաբեկյանը և Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը։