Երևան քաղաքում՝ ապրիլի 7-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 8-ին, 10-12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Ապրիլի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Հանրապետության տարածքում`ապրիլի 7-ի ցերեկը, 8-ին, 10-12-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 7-8-ին հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 3-5 մ/վրկ, 7-8-ին, 12-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 7-8-ին աստիճանաբար կնվազի 2-5 աստիճանով։
