Պաշտոնանկ արված պաշտոնյային 21 օր հետո նշանակել են նույն պաշտոնին

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը ապրիլի 6-ին հրաման է ստորագրել, որով նշանակում է կատարել։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Քրեակատարողական ծառայության պետ Ս. Ատոմյանի՝ 2023 թվականի ապրիլի 5-ի թիվ Ե 40/10-1740 գրությամբ ներկայացված առաջարկությունը.

Հրամայում եմ՝

Արտակ Վասիլի Առուստամյանին 2023 թվականի ապրիլի 7-ից նշանակել Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ»,-նշվում է հրամանի մեջ:

Նշենք, որ վերջինս մարտի 17-ին ազատվել էր նույն պաշտոնից՝ հիմա ընդունելով Քրեակատարողական ծառայության պետի առաջարկությունը և Արտակ Առուստամյանի զեկուցագիրը։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել