Կստեղծվի «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի առկա վիճակի և կարիքների գնահատման միջգերատեսչական աշխատանքային խումբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 6-ին «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության առկա վիճակի և կարիքների գնահատմանն աջակցելու նպատակով  միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշում է ստորագրել։

Որոշման մեջ մասնավորապես ասվում է․

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետը`

1․ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության առկա վիճակի և կարիքների գնահատմանն աջակցելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը:

2․ Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին՝

2-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության առկա վիճակի և կարիքների գնահատման արդյունքները.

2 ըստ անհրաժեշտության ապահովել համապատասխան ոլորտի մասնագետների ներգրավումը սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների կատարման գործընթացում»:

Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարն է Առողջապահության նախարարը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել