Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։
Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք է գրանցվել։ Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Ըստ այդ փաստերի՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հետաքննություն է անցկացնում։
Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով»,-ասվում է հաղորդագրության մեջ։