Լյովա Սարգսյանի և նրա կնոջ` ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի գործով նիստը հետաձգվեց

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում այսօր՝ ապրիլի 6-ին, քննվում էր ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանի և նրա կնոջ` Արմինե Հարությունյանի ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի և դրամական միջոցների բռնագանձման մասին Գլխավոր դատախազության հայցադիմումը։

Դատախազությունը գտնում է, որ բռնագանձման է ենթակա Լյովա Ազատի Սարգսյանից և նրա ընտանիք անդամներից 9 միլիոն 408 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որից միայն առևտրային բանկում առկա ավանդի գումարը կազմում է 6 միլիոն 800 հազար ԱՄՆ դոլար։ Հայցադիմումի համաձայն՝ օրինական եկամուտներով չեն հիմնավորվել 9 անշարժ գույքի ձեռքբերում, 2 շարժական գույքերի ձեռքբերում, ինչպես նաև մասնակցություններ 3 կազմակերպություններում: Լյովա Սարգսյանի մասով դատախազությունը ապօրինի է դիտարկել մեկ անշարժ գույք, ավտոմեքենա, առևտրային բանկում առկա ավանդի գումարը՝ 3 միլիոն 500 հազար դոլար:

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նիստը սկսվելուց րոպեներ անց այն հետաձգվեց՝ 3-րդ անձանց ներկայացուցիչների՝ նյութերին ծանոթ չլինելու պատճառով։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է մայիսի 5-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել