Գողությունը կատարել էր տանտիրոջ 13-ամյա որդին․ ՆԳՆ ոստիկանություն

Ապրիլի 3-ի առավոտյան Սյունիքի մարզի Աճանան գյուղի մի բնակիչ ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր տվել, որ ապրիլի 2-ի ժամը 16.00-ից ապրիլի 3-ի ժամը 08.00-ն ընկած ժամանակահատվածում կոտրել են տան բակում կայանված իր «Նիսան» մակնիշի մեքենայի դռան ապակին և պահոցից գողացել 280 հազար դրամ ու բանկային քարտեր:

Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։

Կապանի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է տանտիրոջ 13-ամյա որդին: Ապրիլի 5-ին նա ներկայացվել է Կապանի բաժին, որտեղ խոստովանել է կատարածը և հայտնել, որ փողի մի մասը ծախսել է, իսկ մյուս մասը թաքցրել է տանը:

13-ամյա տղան ներկայացվել է Սյունիքի մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել