Ապրիլի 7-ից սպասարկման կետերը կփակվեն, բայց ապրիլի 7-ից մինչ ապրիլի 14-ը կգործի հերթապահ մեկ կետ․ Արցախի տեղեկատվական շտաբ

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Սիրելի՛ քաղաքացիներ

Տեղեկացնում ենք, որ ապրիլի 3-ից ժամը 15:00-ից մինչ ապրիլի 5-ը ժամը 18:00-ն կտրոնների սպասարկման կետերի կողմից տրամադրվել է արդեն նախորդ փուլում Ստեփանակերտում բաժանված կտրոնների թվի 64%-ն, վաղը ` ապրիլի 6-ին, բոլոր սպասարկման կետերը նույնպես կաշխատեն, իսկ ապրիլի 7-ից արդեն սպասարկման կետերը կփակվեն, բայց ապրիլի 7-ից մինչ ապրիլի 14-ը կգործի հերթապահ մեկ կետ` Պետական տեսչությունների կառավարման կոմիտեի վարչական շենքում(հասցե՝ Ազատամարտիկների 39)՝ ոչ աշխատանքային օրերին մինչև օրվա ժամը 13:00-ն, իսկ աշխատանքային օրերին ժամը 9:00-ից 18:00-ն: Խնդրում ենք այն քաղաքացիներին, ովքեր դեռ չեն հասցրել ստանալ կտրոնները, վաղը ներկայանան կտրոնների գործող սպասարկման կետեր։

Ստորև կարող եք ծանոթանալ Ստեփանակերտում ապրիլի 6-ին սպասարկման կետերի աշխատանքային գրաֆիկին՝ հաշվի առնելով էլեկտրամատակարարման հովհարային անջատումները՝

• ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե (Տ.Մեծ 10/26), 10-րդ դպրոց՝ աշխատում են ժամը 10:00-13:00, 14:00-17:00,

• ԱրՊՀ , 5-րդ դպրոց՝ աշխատում են ժամը 9:00-10:00, 11:00-13:00, 15:00-18:00,

• Նյութական վնասների հարցերի կոմիտե, 6-րդ, 7-րդ, 9-րդ, 12-րդ դպրոցներ՝ աշխատում են ժամը 9:00-12:00, 14:00-16:00, 17:00-18:00,

• ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե` աշխատում է 9:00-11:00, 12:00-15:00, 16:00-18:00»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել