Երևանի նախկին քաղաքապետ, վարչապետի նորանշանակ խորհրդական Հրաչյա Սարգսյանը հայտարարություն է տարածել․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Սիրելի՛ երևանցիներ,
Հարգելի՛ գործընկերներ,
Այսօրվանից ստանձնում եմ ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնը և ես ջանք ու եռանդ չեմ խնայելու իմ փորձն ու կարողությունները մեր երկրի զարգացման և բարեկեցության ուղղությամբ ներդնելու համար:
Շնորհակալ եմ վստահության համար»: