Ազգի ոտնահարված ոգին վերակենդանացնելու համար պետք է մինչև վերջ ուտել հասարակական-պետական հարաբերությունների համակարգի այն «կերակուրը», որը ժողովուրդն ինքը պատրաստել էր անսահման ոգևորությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:
«Վերածննդի դետոնատորներից մեկը հաճախ կարող է դառնալ այն նվաստացումն է, որին ժողովուրդը ենթարկվում է արտաքին և ներքին ստրկացնողների կողմից։ Եթե դա էլ տեղի չունենա, ուրեմն…»,-գրել է նա։