Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը այսօր՝ ապրիլի մեկին, այցելել է Տավուշի մարզի և ներկա է գտնվել Աճարկուտ գյուղում 44-օրյա պատերազմում անմահացած Դավիթ Շահնազարյանի 23-րդ տարեդարձին։
Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել․ «Մի’ սպանեք մարտում զոհվածներին»։
Իր խոսքում Հակոբյանը նշում է, որ բոլորին շատ է սիրում, բայց պատերազմում զոհվածներին ավելի շատ է սիրում։
«Բոլորից ավելի շատ եմ սիրում իրենց։ Եվ դրա համար ես թույլ չեմ տա մեղանչել իրենց հիշատակի առաջ կամ պղծել իրենց հիշատակը և հանուն նրանց, ստիպված եմ ասել այս ամենը»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։