Հուսով եմ՝ այն դժվարին խնդիրը, որը ձեր առջև դրված է, կկարողանաք լուծել․ Տիգրան Ավինյանը՝ Հովհաննես Մանուկյանին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն է նշանակվել Հովհաննես Մանուկյանը։

Այս մասին այսօր՝ ապրիլի 3-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Շնորհավորում եմ, պարոն Մանուկյան, նշանակման կապակցությամբ։ Հուսով եմ՝ այն դժվարին խնդիրը, որը ձեր առջև դրված է, մոտակա ամիսներին դուք կկարողանաք լուծել»,-ասաց Ավինյանը։

Հիշեցնենք, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թառփոշյանը պաշտոնից ազատվել է Երևանի քաղաքապետի մարտի 17-ի որոշմամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել