Ամուսնանալու հարցում երիտասարդի «բախտը» չբերեց

Արարատի մարզի բնակիչ Արման Կոստանդյանը մեղադրվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մարդու առևանգելու մեջ: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրանքի՝ երիտասարդն Ազատավան գյուղի բնակչուհի Նելլի Մնացականյանին ամուսնության նպատակով առևանգելու շուրջ նախնական համաձայնության է եկել հորեղբոր որդու հետ, կազմակերպել և խմբի կազմում իրականացրել է աղջկա առևանգումը:

Արման Կոստանդյանը կալանավորված է: Գործի դատաքննությունը շարունակվում է:

Իրավաբան.net-ը բազմիցս տեղեկացրել է, որ մարդուն առևանգելու համար ՀՀ օրենսդրությունը քրեական պատասխանատվություն է նախատեսում:

Մասնավորապես՝ այս գործով, մարդուն մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առևանգելը պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել