Առաջարկվել է Աննա Մաթևոսյանի  թեկնածությունը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր նշանակելու համար

Բարձրագույն դատական խորհուրդը մարտի 27-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր նշանակելու համար Աննա Մաթևոսյանի թեկնածությունն առաջարկելու վերաբերյալ որոշում է ընդունել։

Որոշման մեջ ասվում է․

«1. Հանրապետության նախագահին առաջարկել Աննա Գևորգի Մաթևոսյանի  թեկնածությունը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:

2. Սույն որոշման 1-ին կետով ներկայացված առաջարկի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից Աննա Գևորգի Մաթևոսյանին հանել վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակից, ինչպես նաև Աննա Գևորգի Մաթևոսյանի՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորի լիազորությունները համարել դադարած»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել