Ցուրտ ու փոփոխական եղանակ՝ առաջիկա օրերին․ օդի ջերմաստիճանը զգալի կնվազի

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ այսօրվա գնահատմամբ՝ հանրապետության հովտային գոտում, այդ թվում Արարատյան դաշտում ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը օդում՝ 0․․․-2 աստիճան, հողի մակերևույթին՝ -3․․․-4 աստիճան, որը կդիտվի լուսադեմին, ժամը 05։00-07։00 ընկած ժամանակահատվածում։

Հանրապետության նախալեռնային գոտում 1200-1500մ բարձրություններում, որտեղ ծիրանենին նույնպես գտնվում է ծաղկած վիճակում, ամենացածր ջերմաստիճանը կանխատեսվում է մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը՝ -2․․․-4 աստիճան, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը 0․․․-2 աստիճան։

Այս հատվածներում ցածր ջերմաստիճանը մարտի 31-ի երեկոյան և 1-ի գիշերը կուղեկցվի նաև ձյան տեսքով տեղումներով։

Երևան քաղաքում՝
Մարտի 29-ի և ապրիլի 2-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մարտի 30-ին, ապրիլի 3-ին սպասվում է անձրև և ամպրոպ։ Մարտի 31-ին, ապրիլի 1-ին սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում 31-ին երոկոյան ժամերից ձյան տեսքով։ Մարտի 29-ին սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ արագությամբ։

Հանրապետության տարածքում`
Մարտի 29-ի, ապրիլի 1-ի և 2-ի ցերեկը, 3-ին առանձին շրջաններում, 30-31-ին, ապրիլի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 30-ին լեռնային, 31-ին, ապրիլի 1-ին լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Ապրիլի 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին հատվածներում՝ մառախուղ, մարտի 29-30-ին հնարավոր է նաև ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան՝ 5-8 մ/վրկ, մարտի 29-30-ին ՝ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ, ապրիլի 2-ին 15-18 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 29-ի համեմատ, 30-ի ցերեկը կնվազի 5-6, 31-ին և՛ գիշերը, և՛ ցերեկը՝ ևս 6-8, ապրիլի 1-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել