Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիությունը ստուգող նոր սարքեր են ձեռք բերվել ՆԳՆ կողմից. Արսեն Թորոսյան

Կարևոր լուր ճանապարհային անվտանգության ապահովման տեսանկյունից։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը։

«Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիությունը ստուգող նոր սարքեր են ձեռք բերվել ՆԳՆ կողմից, որոնք գտնվում են ստուգաչափման գործընթացում։

Հիշեցնեմ, որ մեր օրենսդրությամբ կարգավորվում է ոչ միայն դիմապակու լուսաթափանցելիությունը, այլև դիմացի կողային ապակիներինը նույնպես, ինչպես աշխարհի շատ երկրներում։

Վարորդի և դիմացի ուղևորի դռների ապակիները պետք է ունենան առնվազն 70% լուսաթափանցելիություն, հետևաբար վարորդները պետք է համապատասխանեցնեն իրենց մեքենաները այս պահանջներին, որպեսզի վարչական պատասխանատվության չենթարկվեն»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել