Բարձրագույն դատական խորհուրդը մարտի 27-ին Առաջին ատյանի դատարանի դատավորի թափուր պաշտոնում առաջին ատյանի այլ դատարանի դատավորին նշանակելու նպատակով թեկնածություն առաջարկելու վերաբերյալ որոշում է ընդունել։
Որոշման մեջ մասնավորապես ասվում է․
«1. Հանրապետության նախագահին առաջարկել Ազատ Հրաչյայի Դունամալյանի թեկնածությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակելու համար:
2. Սույն որոշման 1-ին կետով ներկայացված առաջարկի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից Ազատ Հրաչյայի Դունամալյանի՝ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները համարել դադարած»։