«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. մարտի 29-ին ժամը 10.00-ից մինչև մարտի 30-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Ադոնցի, Շիրվանզադեի, Ն.Տիգրանյան, Շահսուվարյան, Բուդաղյան, Տոլբուխին, Արաբկիրի 33-53 փողոցներ, Գրիբոյեդովի 1-ին եւ Մալխասյանց նրբանցքներ, Մամիկոնյանց փողոցի և նրբանցքի, Ն. Զարյան 21-140 համարների իրենց կոտորակներով, Ազատության պողոտայի 7-9, 21- 27 կենտ համարների իրենց կոտորակներով, Հ. Էմին 135-150համարների իրենց կոտորակներով, Վրացական 12-21 համարներ իրենց կոտորակներով և 4-րդ նրբանցքի, Կոմիտասի պողոտայի 35-67 կենտ և 52-66 զույգ համարներ իրենց կոտորակներով, Կոմիտասի 1-ին նրբանցք և անցուղու, Թբիլիսյան խճուղի, Կորեայի ձոր, Շրջանցիկ Թունել և Քանաքեռ ՀԷԿ թաղամասեր, Ղափանցյան փողոցն իր նրբանցքներով, «Արաբկիր» Բժշկական կենտրոն:
Կոտայքի մարզ Պտղնի, Վ. Պտղնի, Գետամեջ և Առինջ գյուղերի ջրամատակարարումը.
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: