Վահրամ Գյոզալյանը՝ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնի պետ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Վահրամ Գյոզալյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնի պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության պետի տեղակալի պաշտոնից:  

Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Վահրամ Կամոյի Գյոզալյանի

կենսագրությունը

Ծնվել է 1986 թվականի հուլիսի 19-ին, Լոռու մարզ, Կիրովական քաղաքում:

2010թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 

2006-2008թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Աշխատանքային գործունեություն

2011-2012թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննիչ

06.2012թ․ – 07.2012թ.-  ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվ

2012-2013թթ. –ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննիչ /ի հաշիվ ՀԿԳ ավագ քննիչի/

I-III.2013թ.-  ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննիչ /ի հաշիվ ավագ քննիչի/, ապա՝1-ին բաժանմունքի քննիչ

III-VI.2013թ.-  ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ /ի հաշիվ ՀԿԳ ավագ քննիչի/, ապա՝ քննիչ /ի հաշիվ ավագ քննիչի/

2013-2014 թթ. –ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Վանաձոր քաղաքի Տարոնի քննչական բաժանմունքի քննիչ

I-X.2014թ.- ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 1-ին /հսկող-մեթոդական և վերլուծական/ վարչության հսկող-մեթոդական բաժնի քննիչ /ի հաշիվ ավագ քննիչի/, ապա՝ ավագ քննիչ 

2014-2015թթ.–ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ

2015-2020թթ.- ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական  բաժնի պետ

2020-10.05.2021թթ.- ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության պետի տեղակալ

10.05.2021-13.05.2021թթ.- ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ

2021-2023թթ.-ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության պետի տեղակալ

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել