Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանի վերաբերյալ գործը մակագրվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանին:
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանին է մակագրվել 2011-2018 թվականներին Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 4-րդ վարչության պետի տեղակալի և 5-րդ բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Արշակ Հակոբյանի վերաբերյալ քրեական գործը։ Նիստի օրվա և ժամի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Արշակ Հակոբյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ, փողերի լվացում) և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով մասով (հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը):