Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարտի 23-ին որոշում է ստորագրել, որով Աստղիկ Հակոբյանը նշանակվել է Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի օգնականի պաշտոնում։
Մուշեղ Մուրադյանի մարտի 23-ի մեկ այլ որոշմամբ պաշտոնից ազատվել է Մարիամ Պետրոսյանը։
Որոշման մեջ ասվում է․
«Մարիամ Պետրոսյանին 2023 թվականի մարտի 23-ից ազատել Շիրակի մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանի օգնականի պաշտոնից»։