Սիսիան և Անի համայնքներում ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցողների 54.71%-ը․ ԿԸՀ

Սիսիան և Անի համայնքներում ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցողների 54.71%-ը։ Այս մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։

Մարտի 26-ին՝ ժամը 20։00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով փակվել են ՏԻՄ ընտրությունների համար ձևավորված բոլոր 61 ընտրական տեղամասերը, և սկսվել է քվեարկության արդյունքների ամփոփման փուլը։

Սյունիքի մարզի Սիսիան համայնքում ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 49.63%-ը կամ 22880 քաղաքացիներից 11356-ը։ Շիրակի մարզի Անի համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 62.01%-ը կամ 15918 քաղաքացուց 9870-ը։ Երկու համայնքներում քվեարկությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող  ընտրողների 54.71%-ը կամ  21226 քաղաքացի։

Քվեարկության նախնական արդյունքներին կարող եք ծանոթանալ ԿԸՀ կայքում, ինչպես նաև ուղիղ հեռարձակմամբ հետևել ձայների հաշվարկին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել