Խոստանում եմ՝ պատասխանատվության են ենթարկվելու պատվիրատուներն ու կատարողները. Վահագն Ալեքսանյան

«Ընտրության և դրան նախորդող օրը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դեմ իրականացվող կեղտոտ և հակաօրինական հակաքարոզի մասով պատրաստվում են համապատասխան իրավական գործընթացներ»։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը.

«Որոշ անբարո և անսկզբունք արարածներ, օգտվելով ՔՊ-ի կողմից այս օրերին լռության կանոնը սրբորեն պահելու հանգամանքից, կարծես թե թևեր են առել ու իրենց ընտրական պրոցեսների մեջ ներդնողների ու ներդնողներին սպասարկող լրատվամիջոցներով «լռության» օրերին իրականացնում են կատարելապես հակաօրինական հակաքարոզչություն, որի համար, խոստանում եմ, իրավական պատասխանատվության են ենթարկվելու թե’ պատվիրատուները, թե’ կատարողները։

Իսկ ընտրության ավարտից անմիջապես հետո այս սուբյեկտների տգետ մեղադրանքներին կանդրադառնանք ավելի հանգամանալից»:

Ավելի վաղ ՔՈ նախընտրական շտաբը հայտնել է, որ օպերատիվ ռեժիմով տեղեկատվություն է ստանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անունից ընտրողներին բաժանվող ընտրակաշառքի մասին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել