Ազգային ժողովի պատգամավոր Ասպրամ Կրպեյանը Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ հարց ուղղեց նրան։
«Մարտի 22-ին ՀՀ ազգային ժողովում կայացած Կառավարություն-ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ ՀՀ-ում արտաքին գործերի նախարարի պաշտոնն օկուպացնող պաշտոնյան հայտարարեց՝ այս օրերին մենք ականատես ենք լինում այնպիսի սուր հռետորաբանության ու սպառնալիքների, պետք է փաստենք, որ նոր ագրեսիայի վտանգ ՀՀ-ի և ԼՂ-ի դեմ կա։ ԼՂ-ի դեպքում կա էթնիկ զտումների և ցեղասպանության վտանգ, Մեջբերման ավարտ։ Նույն օրը իշխանությունն օկուպացրած հանցախմբի պարագլուխը հայտարարեց՝ նոր էսկալացիա չի լինելու։ Հիմա հարցս՝ որ մեկդ է ստում, ՀՀ ժողովուրդն ուղիղ պատասխան է ակնկալում »,-ասաց Կրպեյանը։
«Տիկին պատգամավոր, ես ոնց հասկանում եմ ձեզ մոտ որոշակի ընկալման խնդիր կա «օկուպացիա» տերմինի հետ, ես ուզում եմ ձեզ ասել, որ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը չեմ օկուպացրել»,-ասաց Միրզոյանը։
Ասպրամ Կրպեյանը ընդհատելով նախարարին, ասաց, որ իր ուղիղ հարցին պատասխանի։ Կրպեյանին ի պատասխան Միրզոյանը հորդորեց, որ պատգամավորն իրեն չընդհատի։
«Ես այդ պաշտոնը զբաղեցնում եմ, ոչ թե օկուպացնում։ Ես հիշում եմ, երբ դու իշխանության էիք, ձեր ԱԳ նախարարն էր ասում, որ օկուպացնել հնարավոր է նաև զուգարանը։ Իմ հետ խոսելիս՝ խնդրում եմ, այդ տերմիններին ուշադիր եղեք»,-ասաց Արարատ Միրզոյանը։