Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է նշանակվել Լուսինե Ալավերդյանը

Նախագահ Վահագն Խաչատուրյանը մարտի 24-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի մարտի 20-ի ԲԴԽ-35-Ո-117 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանին նշանակել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել